Հայկաբերդը գտնվում է Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Հայոց ձոր գավառում, Վան քաղաքից հարավ` Վանա լիճը թափվող Խոշաբ գետի հովտում: Ըստ պատմահայր Խորենացու` բերդը հիմնադրել է Հայկ Նահապետը: Մեկ այլ վկայության համաձայն բերդի հիմնադիր է համարվում Ուրարտուի արքա Սարդուրի II-ը (Ք. ա. 764–735 թթ.):