Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի  գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին  շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի  և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար: