Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հակառակորդին հաuցված հարվածների արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել են առնվազն 30-ից 37 զինծառայnղ։ Կան բազմաթիվ վիրավnրներ և անհետ կnրածներ:

Քուրդ պարտիզանական կազմավորումները Զափի, Մետինայի և Ավաշինի տարածքներում շարունակում են անգերազանցելի դիմադրություն ցույց տալ թուրքական օկnւպացիnն ուժերի դեմ  և շարունակում են հզոր հարվածներ հասցնել հակառակորդին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխnւժnւմ են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ: