Արևմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում իրականացվող 496 հանքարդյունաբերական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության գնահատման վերաբերյալ 944 նոր հայց է ներկայացվել, որտեղ մասնավորապես նշվում է, որ այդ աշխատանքները պարզապես ոչնչացնում են շրջանի էնդեմիկ բույսերը, բնությունը և ջուրը։ Եթե ​​ներկայիս իրավիճակին պատկան մարմինները չմիջամտեն, ապա Մալաթիայում և նրա շրջաններում էկոլոգիային մեծ ավերածություններ են սպասվում։ Թեև կաղնու գրանցված ամենամեծ  անտառը գտնվում է Մալաթիայում, միևնույն է, այնտեղ նունպես  հանքեր են փնտրում։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ուշադրությամբ հետևում է իր տարածքում կատարվող բոլոր իրադարձություններին և խստորեն դատապարտում է այս և նմանատիպ գործողությունները՝ պահանջելով բնական ռեսուրսների նկատմամբ իր իրավունքների պաշտպանությունը։