ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — 2022 թվականի ապրիլի 22-ին դ’Ազեմար ծառուղում գտնվող կոթողի դիմաց Դրագինիանի քաղաքապետ Ռիչարդ Ստրամբիոյի հովանավորությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝  Արևմտյան Հայաստանում 1894-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Արարողությանը մասնակցում էին Դրագինիանի քաղաքապետի առաջին տեղակալ Քրիստինե Պրեմոսելին, Վար շրջանի խորհրդի փոխնախագահ  Քրիստին Նիկոլետտին, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորական պաշտոնյաներ, ինչպես նաև «Դրագինիանի հայերի միության» և հայրենասիրական միությունների ներկայացուցիչներ, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար պարոն Սուրեն Շահումյանը, ԱԺ պատգամավորներ, Հայ վետերան ազատամարտիկների և համախոհների ազգային ասոցիացիայի նախագահ պարոն Վրեժ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի դրոշակակիր և պատգամավոր, ֆրանսիացի վետերանների և դիմադրության մարտիկների ասոցիացիայի նախագահ պարոն Ժան Ղազարոսյանը:

Հիշում և պահանջում ենք։