Ապրիլի 24-ին, Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Սեդա Մելիքյանի և ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի գլխավորությամբ այցելեցին հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Պատվիրակության կազմում էին ԱՀՀ պատգամավորներ, քաղաքացիներ և Արևմտյան Հակաստանի զավակներ՝ աշխարհի տարբեր վայրերից։ Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում՝ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը։