Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել հայերի ցեղասպանության 107-րդ ոգեկոչման արարողության նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։

Իր ուղերձում Բայդենը մասնավորապես ասել է.

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց հայերի ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը»։