1915 թվականին հայերի հանդեպ կատարված ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ դերսիմահայերի մասնակցությամբ տարբեր քաղաքներում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ։

Հայ Դերսիմ հարթակի անդամները, բազմաթիվ արվեստագետներ և  քաղաքացիներ Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքում միասնաբար ծաղիկներ խոնարհեցին և մոմ վառեցին ի հիշատակ զոհվածների՝ մեկ րոպե լռությամբ ոգեկոչելով նրանց հիշատակը։

(Արեւելյան) Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հայ Դերսիմ հարթակի անդամները  ոգեկոչման ծրագրի շրջանակում Արևմտյան Հայաստանի կառավարության պատվիրակության հետ մեկտեղ այցելեցին  Ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին  ցեղասպանությանը զոհ գնացած հայերի հիշատակին։ Ոգեկոչմանը ներկա էին  բազմաթիվ մարդիկ։

Հայ Դերսիմ պլատֆորմի և Կոստանդնուպոլսի Գազի շրջանի Դերսիմցիների ասոցիացիայի անդամները նույնպես հավաքվել էին ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։ Կատարվեց մոմավառություն և ոգեկոչման ծես համարվող ավանդական գաթայի հյուրասիրություն։

Միության անդամների խոսքով՝ Թուրքիան պետք է առերեսվի հայերի հանդեպ իրագործած  ցեղասպանության հետ, որից չպետք է տուժի ժողովուրդների եղբայրությունը։