Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը ապրիլի 23-ին Բուենոս Այրես քաղաքի՝ Արարատ լեռը խորհրդանշող հուշակոթողի մոտ իրականացրել է միջոցառում՝ նվիրված հայերի հանդեպ կատարված ցեղասպանության 107-րդ ոգեկոչմանը։ Ներկա գտնվողները Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Մեր նահատակների հիշատակին ծաղկեպսակ է դրվել և բարձրաձայն ընթերցվել նախագահ Արմենակ Աբրահամյանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձը։
