ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ համայնքի նոր թաղամասի համար 600 մետր երկարությամբ ջրատար է կառուցվել: 

«Գյուղում ոռոգման ջրի խնդիր ունեինք։ Նոր ջրատարի կառուցումը խնդրին լուծում կտա։ Ապահովված ենք նաև գազով, էլեկտրաէներգիայով»,-նշել է համայնքապետը՝ ընդգծելով, որ գյուղի 107 բնակիչներն ամուր կառչած են հայրենի Քարահունջին։ Համայնքապետի խոսքով՝ մարդիկ այս օրերին զբաղված են գյուղատնտեսական աշխատանքների կատարմամբ։ «Գյուղի սեփական և վարձակալած վարելահողերի 70%-ը անցել է թշնամու տիրապետության տակ, այդ իսկ պատճառով ունենք վարելահողերի պակաս։ Բայց յուրաքանչյուր տնտեսություն չի դադարեցնում իր տնամերձում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Գյուղացիների մի մասն էլ անասնապահությամբ է զբաղվում»,- ներկայացրել է համայնքապետը։