Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն օրերս ընդունել է հայագիտություն ուսումնասիրող ճապոնացի Կարեն Համադային, որը գիրք է հրատարակել հայ ականավոր եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ և երգահան Ներսես Շնորհալու մասին: Այս մասին հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը: Գիրքը ճապոներեն առաջին աշխատությունն է, որն անդրադառնում է Ներսես Շնորհալու գործունեությանը և հայ քրիստոնեությանը: Գրքի մի մասը Համադան թարգմանել է Շնորհալու աշխատությունից՝ գրաբարով:
Հայ ժողովրդական «Կռվեցեք, տղերք» երգն է
https://www.youtube.com/watch?v=lnPOV8mgP3k