Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Հայաստան կժամանեն միջազգային հայտնի և սիրված ջազմեններ:

Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Կամո Մովսեսյանն այսպես ասաց. «Ինչքան ջազ երաժիշտներ կան, մենք փորձել ենք ներգրավել այդ միջոցառմանը: Հյուրեր ունենք նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից»:

Հարցին՝ ինչո՞ւ ենք ջազին այսքան մեծ կարևորություն տալիս, երբ օրինակ հայկական ազգային երաժշտության օր չունենք, մինչդեռ ջազը ամեն տարի այսպիսի մեծ շուքով է նշվում,  նա  այսպես պատասխանեց. «Ջազի հետ կապված մենք ունենք շատ խորը արմատներ: Այն ի հայտ է եկել վաղուց: 1938թ. մենք արդեն պաշտոնապես ունեինք ջազ նվագախումբ՝ իր ավանդույթներով և իր երաժիշտներով, որոնք հայտնի էին ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հայկական ջազը իր հայկական ֆոլկլորային տարրերով այսօր աշխարհում բավական ճանաչված է»: