Գերմանական «Neues Deutschland» օրաթերթի խմբագիր Պիտեր Շտայնիգերը «Քողարկված գայլը. սադրանք հայերի դեմ» վերտառությամբ իր հոդվածում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշoղլուի ազգայնականությանը՝ մասնավորապես՝ Ուրուգվայ կատարած պետական այցի ժամանակ հայերին ուղղված «Գորշ գայլեր» –ի ժեստին, այն համարել է արդի սպառնալիք ողջ Եվրոպայի համար: Անկարայի գլխավոր դիվանագետ Մևլութ Չավուշօղլուն անպարկեշտ ժեստով աչքի է ընկել ապրիլի 24-ին Մոնտեվիդեոյում։  Հայերի ցեղասպանության գործում իր մասնաբաժինն ուներ նաև Գերմանական կայսրությունը։