Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Այսօր Արեւմտյան Հայաստան Պետությունում (Պատմական Մեծ Հայքի տասներորդ նահանգը), տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։  Նահագն ուներ 12 գավառ։ 

Արցախի հայ բնակչությունը կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և պրոտո-արմենների միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ. հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ 

1387 թ. Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարավերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ, մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատարր հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։

Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որը թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ։