Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անրադարձել է Արևմտյան Հայաստանում և Ադերբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում մնացած հայկական մշակութային արժեքների ճակատագրին, միջազգային ատյանների վճիռներին։

«Իրականում, Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրել և կանգ չի առնում, և այն, ինչ տեսել ենք 2020-ին այսօր կարող է գոյություն չունենալ»,–ասում է Քորթոշյանը՝ նշելով, որ իրենց գործներության նպատակն է ոչնչացվող հայոց քաղաքակրթության վերջին փշրանքները փրկել` թեկուզ թղթի վրա։ 

Նա հիշեցնում է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման հետ մեկ տեղ բնաջնջվեց նաև նրա հոգևոր, մշակութային և ոչ նյութական արժեքների զգալի մասը։ 

Հիմա, միջազգային հանրության ճնշումների ներքո Ադրբեջանը մի քիչ փոխել է քաղաքականությունը և այս նոր հատվածներում նոր ախորժակով իրականացնում է մշակութային եղեռնը՝ հայկական հուշարձանները ներկայացնելով իբրև աղվանական։ Հիշեցնենք, որ այն տարածքներում, որ միջազգայնորեն ճանաչվել են Ադերբեջան, Հաագայի դատարանը հայկական բոլոր հուշարձանները ճանաչեց որպես հայ ժողովրդի ժառանգություն։