2022 թվականի ապրիլի 24-ին ՝ ժամը 12:00-ին, Լիոնի Անտոնին Պոնսի հրապարակում տեղի ունեցավ hայերի ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որը կազմակերպել էր Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը ՝ հայ վետերանների և համակիրների ազգային ասոցիացիայի, Ֆրանսահայ վետերանների և դիմադրության մարտիկների ասոցիացիայի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ:
Այս առիթով հնչեցվել է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի պաշտոնական ուղերձը ֆրանսերենով և հայերենով։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անունից ծաղկեպսակներ դրվեցին, հնչեց Արևմտյան Հայաստանի ազգային օրհներգը՝ «Զարթնիր լաօ»-ն, որը խաթարեց հայտարարված լռության րոպեն:
Դրոշակակիրներին ուղղված ողջույնի խոսքով պաշտոնական արարողությունը հայտարարվեց փակված։
