Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի առցանց 18-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։
Նիստի ընթացքում պատգամավորների քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեցին «ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին» և «Հայերի ցեղասպանությունը ճանաչած երկրների և հաստատությունների ժամանակագրության մասին» օրենքները։
ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունեցան ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով անդրադարձավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը, Արևմտյան Հայաստանի կառավարության տարբեր անդամներ և պատգամավորներ, ովքեր ներկայացրեցին ապրիլի 24-ին տարբեր երկրներում կայացած միջոցառումների մանրամասները։
ԱՀՀ ԱԺ պատգամավորները որոշեցին հաջորդ նիստին հայտնել իրենց դիրքորոշումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ ԱՀՀ նախագահության հայտարարությանը։