Արևմտյան Հայաստանի կարևոր պատմամշակութային արժեքներից մեկը՝ Աղթամար կղզին և հարակից թանգարանը 4 ամսում հյուրընկալել են 26380 այցելու։
Վանը հավակնում է դառնալ Արևմտյան Հայաստանի ամենաշատ թվով զբոսաշրջիկ գրավող վայրերից մեկը, որտեղ վերջին տարիներին լուրջ ներդրումներ են կատարվել, իսկ Վանա լճում գտնվող Աղթամար կղզին և թանգարանը դրա վառ ապացույցն են:
Աղթամար կղզում առաջիկա տեղի ունենալիք փառատոնում առաջին անգամ կանցկացվի նաև ծաղկած նշենիների փառատոնը, որը ևս մի երանգ կավելացնի կղզու անզուգական գեղեցկությանը։
