Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգի Աֆշին գավառում չորս տարբեր կետերում օդի որակի ստուգումների արդյունքի համաձայն՝ ածուխով աշխատող ՋԷԿ-երի պատճառով տարածաշրջանի օդի աղտոտվածությունը մարդկանց առողջության համար դարձել է խիստ վտանգավոր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված  ցուցանիշներից 10 անգամ ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվել, իսկ ամենավտանգավոր գազերից մեկի՝ ծծմբի երկօքսիդի քանակը 3 անգամ ավելացել է օրենքով թույլատրված նորմայից։

Greenpeace-ի՝ Միջերկրածովյան կլիմայի և էներգետիկայի նախագծի պատասխանատուն ընդգծել է, որ այս չափումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայանները  լուրջ խոչընդոտ են հանդիսանում առողջ ապրելակերպի համար։

Այս փաստը ևս վկայում է, որ բռնազավթված Արևմտյան Հայաստանում, ի թիվս այլ հանցագործությունների, շարունակվում է նաև շրջակա միջավայրի սպանդը, որի դեմ Արևմտյան Հայաստանի կառավարությունը բազմիցս արտահայտել է իր կոշտ դիրքորոշումը: