Արևմտյան Հայաստանում, բացի միջնադարում  իշխող Բագրատունիների տոհմից, Արփաչայ գետը և նրա շրջակայքի կիրճը տարբեր քաղաքակրթությունների են հյուրընկալել: Գեղեցիկ բնությամբ հարուստ այս վայրում գտնվում են պատմական արժեքներ:

Բագրատունիների արքայատոհմը բնակվել է Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Վան և Արդվին նահանգներում։

Բագարան քաղաքը՝ Բագրատունիների առաջին բնակավայրերից մեկը, որն իր անկախությունը հռչակել է Աշոտ Մսակերի օրոք և իշխել Կարսի ու Անիի շրջակայքում, դեռևս պահպանում է միջնադարի հետքերը։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Բագարանը միջնադարյան կարևորագույն քաղաքներից մեկն է, որտեղ պահպանված երկու եկեղեցիները և հնագույն կառույցների ավերակները սպասում են այցելուներին:

Սիրելի հայրենակիցներ, դուք էլ կարող եք այցելել ձեր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում  գտնվող այս  գեղեցիկ վայրը և մոտիկից ծանոթանալ ձեր պատմության հետ: