Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։

Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։

Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ մայիսի 31-ը։Մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտերի լրացման համար անհրաժեշտ է ներբեռնել կանոնակարգը՝ https://bit.ly/2WXuJEX