Ապրիլի 28-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, որն ամեն տարի կազմակերպում է Արևմտյան Հայաստանի կառավարությունը։

Միջոցառմանը ներկա էին ԱՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներ, Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, շուշեցիներ և հյուրեր տարբեր կազմակերպություններից։

Ավանդույթի համաձայն՝ ոգեկոչման արարողությունը սկսվեց Արևմտյան Հայաստանի հիմնով՝ երգիչ , երգահան, բանաստեղծ Արսեն  Համբարյանի կատարմամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀՀ վարչապետ Սեդա Մելիքյանը, որից հետո հիշատակման իրենց խոսքով ելույթ ունեցան շուշեցի պատմաբան Վլադիմիր Հարությունյանը, Չարենցի անվան գրականության թանգարանի աշխատակից, ՝՝Պատասխան 100 տարի անց՝՝ գրքի  համահեղինակ Հասմիկ Հախվերդյանը, ով գրքի մի օրինակը նվիրեց ԱՀՀ վարչապետին, Արևմտյան Հայաստանի զավակ, այժմ Ֆրանսիայի քաղաքացի նկարչուհի Ասիլվան, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, ԱՀՀ Կիլիկիայի նահանգապետ  Վազգեն Սիսլյանը։ Արարողության վերջում վարչապետ Սեդա Մելիքյանը  անձնագրեր և վկայագրեր հանձնեց ԱՀՀ նոր քաղաքացիներին։

Միջոցառումն ավարտվեց Արսեն Համբարյանի ելույթով։