Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա:Այս մասին Արցախի խորհրդարանում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նա վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը՝ հավելելով, որ հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը:

ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:

Իր հերթին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված: