Օրերս ցմահ ազատազրկման դատապարտված հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Քավալան անսպասելի է որակել դատարանի վճիռը: Նրա խոսքով՝ թուրքական 

դատարանի որոշումն ամբողջովին հակասում է եվրոպական իրավունքին, արդար դատական համակարգին ու ընդունված որոշումներին: Նրա համոզմամբ, այս վճռի պատճառով Թուրքիան հեղինակազրկվելու և դժվար իրավիճակում է հայտնվելու:

Օսման Քավալայի վճիռը խիստ քննադատության է արժանացել թուրքական ընդդիմության, արևմտյան մի շարք երկրների ու կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել այս վճռի առիթով՝ այն համարելով մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը հակասող։

Դատավճռի հրապարակումից հետո հազարավոր մարդիկ տարբեր շրջաններում արդարության պահանջով հանդես են եկել բողոքի ակցիաներով։