«Հայաստանը մերժել է տարբեր մակարդակներում եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկները»,- ասել է Ալիևը։

«Մեր գործընկերները տեղյակ են այս մասին։ Հրաժարվելու պատճառները ոչ ոք չգիտի, այս մոտեցումը համարում եմ չափազանց անարդյունավետ։ Եթե մենք նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում տարածաշրջանային անվտանգության, Հարավային Կովկասում համագործակցության եւ զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ընդ որում՝ հրաժարվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովում։ Հատկապես ուշագրավ է, որ համաժողովը տեղի է ունենում բռնազավթված հայկական Շուշի քաղաքում։