Հայկական պարարվեստը մեր ազգային, մշակութային ժառանգության ամենահարուստ շտեմարանն է եղել հազարամյակներ շարունակ: Այն ոչ միայն մեր գեղագիտական ընկալումների, պատկերացումների արտահայտիչն է, այլև ազգային ինքնագիտակցության, ինքնության, խառնվածքի, հոգեկերտվածքի պահպանման ամենավառ կերպերից մեկն է: Պարի միջոցով հայերը ոչ միայն փորձել են ամրակայել մեր ազգային խառնվածքն ու հավաքական նկարագիրը, այլև այն եղել է մեր միասնության և ինքնության խորհրդանիշը:
Պարի միջազգային օրը նշվում է ապրիլի 29-ին, սակայն, ինչպես նշում է Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը՝ շուտով Հայաստանում կնշվի նաև Ազգային պարի օր:
Հայ ժողովրդական «Յար’ըմ կեր» երգն է
https://www.youtube.com/watch?v=xKCS8FFi-yU