Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական և Մար Պետյուն քաղդեական եկեղեցիները, որոնք վնասվել էին 2015 թվականին՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով, վերականգնվել են:
Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին 2019 թվին։ Եկեղեցին կրկին կբացվի մայիսի 7-ին, իսկ մայիսի 8-ին տեղի կունենա օրհնության ծես։