Արցախում առաջիկայում նոր եկեղեցի կառուցել չի նախատեսվում, բայց հին եկեղեցիներում վերականգնման աշխատանքներ են նախատեսվում: Այս մասին թեմատիկ ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարությունն արդեն երրորդ փուլում է, այսինքն՝ 2023 թվականին եկեղեցու ողջ շինարարական աշխատանքը կավարտվի»,-ասել է տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նրա տեղեկացմամբ` ըստ ծրագրվածի, մոտ ժամանակներս կայցելեն ԱՀ Մարտունու շրջանի Հացի համայնքում գտնվող Բռի Եղցի վանք` կազմակերպելու սրբավայրի և հարակից տարածքի մաքրություն:

«Մաքրման աշխատանքներ կիրականացնենք նաեւ Մսմնա գյուղում գտնվող Շոշկավանք, Մարտակերտի շրջանում գտնվող Երիցմանկանց վանքում։ Դրա հետ մեկտեղ էլ կկազմակերպենք ուխտագնացություն: Այդ տեսակ աշխատանքներ արդեն իսկ կատարել ենք Հակոբավանքի տարածքում, Ճարտարի Եղիշե վանքում»,-նշել է Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: