Ախալքալաքի Մեծահասակների կրթական կենտրոնը ENPARD-2 ծրագրի  (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիր) շրջանակներում իրականացրեց «Սամցխե-Ջավախքի մշակութային ժառանգության պահպանում» նախագիծը: Նախագիծը սոցիալական էր, և նպատակն էր զբոսաշրջության զարգացումը և Սամցխե-Ջավախքի ձեռագործության վերականգնումը։

Մեծահասակների կրթական կենտրոնի տնօրեն Շորենա Թեթվաձեն այսպես ասաց․«Գորգագործությունն այնքան էլ տարածված չէ հասարակության շրջանում, բայց որպես մշակութային ժառանգություն, ցանկանում էինք հանրահռչակել այն։ Սովորել ցանկացողների թիվը, ցավոք քիչ էր»։

Կենտրոնն այժմ ունի ձեռագործության խմբակ։ Այնտեղ սովորում է 10-15 հոգի։