Դարանաղին գավառ է Արևմտյան Հայաստանում՝ Եփրատի միջին հոսանքի շրջանում: Հին հայկական կրոնի կենտրոն Դարանաղիի տաճարներն ունեցել են ընդարձակ կալվածքներ, որոնք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո անցել են եկեղեցուն:

Դարանաղիի Անի ամրոցում են գտնվել Արամազդ աստծո գլխավոր տաճարը և հայ Արշակունի թագավորների դամբարանը: Հնուց հռչակված էին Դարանաղիի աղահանքերը: Հետագայում Դարանաղիի տարածքն անվանվել է Կամախ: