Արևմտյան Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ VII դարի կեսերին արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել, սոցիալ-տնտեսական վիճակն ակնհայտորեն բարելավվեց: Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը, այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը: Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց թագավորությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.): Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ու Աղթամարի ճարտարապետական հուշարձանները, Գրիգոր Նարեկացու (X դար) «Մատյան ողբերգության» պոեմը, հայ պատմագիտության բազում նվաճումներ: