Արևմտյան Հայաստանը (Թուրքահայաստան) իր առաջին ճանաչումը որպես պետություն ստացել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո՝ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի կողմից։

1919 թվականի մայիսի 15-ին կառավարության կազմավորումից հետո՝ Պողոս Նուբարի նախագահությամբ, Դաշնակից տերությունների Գերագույն խորհուրդը դե ֆակտո ճանաչեց ամբողջական Հայաստանի Հանրապետությունը։

1920 թվականի փետրվարին Լոնդոնի կոնֆերանսից (Սևրի դաշնագրի նախապատրաստում) և 1920-ի ապրիլին՝ Սան Ռեմոյում Սևրի դաշնագրի  վերջնական ձևավորումից հետո էր, որ Հայաստանի Հանրապետությունը (Արևմտյան) դե յուրե ճանաչում ստացավ իր՝  1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրի դաշնագրի ստորագրմանը մասնակցելուց շատ առաջ։ Իսկ ԱՄՆ-ն դե յուրե ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (Արևմտյան) 1920 թվականի մայիսի 11-ին։

Այնուամենայնիվ, շատերը, հավանաբար չգիտեն, որ Արգենտինայի պետությունը 1920 թվականի մայիսի 3-ին Իպոլիտո Իրիգոյենի նախագահությամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը (Արևմտյան) որպես ազատ և անկախ պետություն:

Արգենտինայի և Հայաստանի (Արևմտյան) ընդհանուր պատմության մեջ մայիսը մի ամիս է, որը ընդմիշտ միավորել է երկու ազատ պետություններին՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի ղեկավարության։

1920 թվականի մայիսի 3-ին նախագահ Իպոլիտո Իրիգոյենը ստորագրեց Արգենտինայի կողմից Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու մասին հրամանագիրը, որը հաստատեց կանցլեր Հոնորիո Պուեյրեդոնը, իսկ 1920 թվականի մայիսի 28-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ։

Ցեղասպանությունը վերապրածների հազարավոր ժառանգների ապաստան հանդիսացող Արգենտինայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության (Արևմտյան) անկախության ճանաչման 102-րդ տարեդարձի կապակցությամբ  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնում և շնորհավորում նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսին, նրա կառավարությանը, Արգենտինայի Ազգային Կոնգրեսին, Սենատին և Պատգամավորների պալատին՝ հայ բնակչության նկատմամբ դրսևորած ուշադրության համար։ Սկսած 1993 թվականի մայիսի 5-ի Արգենտինայի Սենատի բանաձեւից, Արգենտինայում պաշտոնապես հարգվում է Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: