Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը: 

Չավուշօղլուի խոսքով՝ հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։

«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Սա կարո՞ղ է լինել առանց նախապայմանների դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման արդյունքներից մեկը։

Leave a Reply