Western Armenia TV-ի եթերում պատմաբան Աշոտ Հարությունյանը խոսեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից  ՀՀ-ում և այլ երկրներում ժամակավոր բնակություն հաստատած բնակչության ընդհանուր սպասելիքների մասին: Նշեց, որ ՀՀ տեղափոխվելուց հետո միայն Արևմտյան Հայաստանի կառավարությունն է զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ: Ըստ այդմ, Պարոն Հարությունյանը խորհուրդ տվեց Արցախի Հանրապետության կառավարությանը բանակցությւնների սեղանի շուրջ նստել Արևմտյան Հայաստանի կառավարության հետ: 

Պատմաբանը մանրամասնորեն ներկայացրեց բնակիչներին հուզող հիմնական խնդիրները, կարևորելով փախստականի կարգավիճակի ստացումը և առանձին բնակավայրի կառուցումը, որը հնարավորություն կտա պահպանել Շուշի քաղաքին հատուկ կոլորիտը:\