Վիեննայում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ Արցախի հուշարձանների խնդրի շուրջ․ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռը։
Մայիսի 13-ից 14-ը Վիեննա և Զալցբուրգ քաղաքներում կկայանա «Մշակույթը հակամարտություններում. Հարավային Կովկասն այսօր» խորագրով գիտաժողով: Առանցքում արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բռնազավթած տարածքներում հայկական ժառանգության պահպանության խնդիրն է: