Մշո Ճառընտիրը կազմվել է 12-րդ դարի վերջին՝ Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ 1205 թ-ին ճառընտիրը տարվում է Մուշի Ս․ Առաքելոց վանք՝ դառնալով վանքի գլխավոր սրբություններից մեկը։ Այդտեղ պահվում է 810 տարի, մինչև 1915 թ-ը։ Հայ ժողովրդին կոտորելուց ու հայ բնկավայրերն ու հայկական եկեղեցիները ավերելուց զատ թուրք ջարդարարները ոչնչացնում էին նաև այնտեղ պահվող հազարավոր ձեռագրեր։ Մեծ թվով ձեռագրեր հայրենասեր հայերի անձնազոհության շնորհիվ փրկվել են ոչնչացումից։

Դրանցից մեկը 28 կգ կշռող մագաղաթյա հսկա Մշո Ճառընտիրն է։

13-14-րդ դարերում, երբ Բարձր Հայքում մեծ վերելք էր ապրում գրչությունն ու մանրանկարչական արվեստը՝ առավել հայտնի կենտրոն էր Երզնկայի ավագ վանքը, որտեղ էլ գրվել և ծաղկվել է հայերեն այս ամենամեծ ձեռագիրը։

Այն ունեցել է  660 թերթ, որի յուրաքանչյուր թերթը մեկ երնջի կամ արջառի կաշվից է պատրաստվել։ Այժմ Երևանի մատենադարանում է գտնվում 601-ը։ 17-ը պահվում է Վենետիկում, մեկը՝ Վիեննայում։

 

Հովհաննես Շիրազի խոսքերով ստեղծված երգի մեղեդին է

Leave a Reply