Արևմտյան Հայաստանի Շրնաք նահանգում՝ Ջուդի լեռան վրա իրականացվում են անտառահատումներ, որոնք տեղի են ունենում զինվորների հսկողության ներքո։ Նոր ռազմակայանների և սահմանամերձ ոստիկանատան կառուցման համար սկսված անտառահատումները իրականացվում են շրջանի բնակիչների աչքի առաջ՝ առանց հաշվի առնելու նրանց իրավունքը և անհամաձայնությունը։

Արևմտյան Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը իրեն պատկանող տարածքներում կատավող հակաօրինական գործողությունների հանդեպ: Այն ինչ կատարվում է այստեղ, բացահայտ  հանցագործություն է՝ հանուն ռազմական գործողությունների: Փաստորեն, թուրքական պետության ախորժակը չի բավարավում երկրի տաբեր շրջաններում և այնտեղից դուրս սանձազերզած պատերազմական գործողություններով: Սա նույնպես մի պատերազմ է՝ բնության և շրջակա միջավայրի դեմ: