ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում է․ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»։

Նշենք, որ թուրք նախարարը խոսել է մայիսի 10-ին Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև կայանալիք երրորդ հանդիպման մասին, որը անցկացվելու է Վիեննայում: