Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Իրակլիոն  քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր  մեկնարկը: Առաջինը  պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, ով պոկեց 108 կգ և հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: Առաջնությանը մասնակցում են նաև Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Հայ ժողովրդական պարեղանակ է՝ Կարեն Կարապետյանի կատարմամբ։