Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը
Հայ վետերանների ազգային ասոցիացիան եվ համակիրները
Հայ վետերանների ասոցիացիան և ծագումով հայ ֆրանսիացի ընդդիմադիրները
Պատիվ ունեն Ձեզ հրավիրելու հոգեհանգստյան պատարագի՝ ի հիշատակ Արցախում հանուն ազատության զոհված ազատամարտիկների, որը տեղի կունենա կիրակի օրը, 08 մայիսի 2022թ․, ժամը 11:00-ին՝ Հայ առաքելական եկեղեցում
Հասցե-339 Պրադոյի պողոտա, 13008 Մարսել
Արարողությունից հետո Մայր տաճարի գլխավոր գավիթում գտնվող խաչքարի առջեւ ծաղկեպսակներ կխոնարհվեն։ Այնուհետև մասնակիցները ելույթ կունենան հիշատակման խոսքով։
Միջոցառմանը կմասնակցի Ազատագրական բանակի նախկին գլխավոր հրահանգիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ՝պարոն Արմենակ Աբրահամյանը։
Արարողությունը տեղի կունենա արարողակարգի համաձայն։