Պատմաբան Ռուբեն Շուխյանը գրում է . Ուշագրավ քարտեզ. ԽՍՀՄ տարածքային պահանջները Թուրքիայից՝ 2-րդ աշխարհամարտից հետո։

Պատմությունն անհրաժեշտ է իմանալ համապարփակ կերպով, որպեսզի, համադրելով տարբեր փաստերն ու իրադարձությունները, կարողանալ այդ ամենից գտել մեզ հետաքրքրող պատմական իրողությունների ամբողջական և օբյեկտիվ պատկերը:1945-ի մարտի 19-ին, երբ նացիստակшն Գերմանիայի պարտnւթյnւնը կանխորոշված էր և 2-րդ աշխարհամարտը Եւվրոպայում մոտենում էր ավարտին, ԽՍՀՄ-ը չեղյшլ է համարում 1925-ի դեկտեմբերի 17-ին կնքված սովետա-թուրքական պայմանագիրը, որն ի դեպ այդ պահին միակն էր նման ձևաչափով և որն էլ փաստացի փոխարինել էր 1921-ի Մոսկվայի ռուս-թուրքական կեղծ պայմանագրին: ԽՍՀՄ-ի պաշտոնական հայտարարությունում ասվում էր.«2-րդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած խոր փոփոխությունների արդյունքում այդ պայմանագիրն այլևս չի համապատասխանում նոր իրավիճակին և կարիք ունի լուրջ բարելավման»:

ԽՍՀՄ ԱԳ նախարար Մոլոտովը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Սարպերին տեղեկացրեց, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԽՍՀՄ-Թուրքիա սահմանnւմ և Բոսֆորի ու Դարդանելի իրավական կարգավիճակի հարցում: Երբ Սարպերը հարցրել էր, թե «որոշ փոփոխությունները» Թուրքիայի արևելյան սահմաններին՝ Կարսին ու Արդահանի՞ն են վերաբերում, Մոլոտովը հաստատել էր. «Այո՛, նկատի ունեմ նախկին անարդարnւթյnւնների վերացnւմը»: Թուրք դեսպանն էլ անմիջապես արձագանքել էր, որ 1921-ի Մոսկվայի պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանին բնավ էլ չի պարտադրվել:

Ինչևէ, Խորհրդային Հայաստանի ԱԳ նախարար Սահակ Կարապետյանը, կատարելով Կրեմլի առաջադրանքը, 1945-ի ապրիլին 3 տարբերակ է պատրաստում՝ Թուրքիայում ԽՍՀՄ նոր սահմանների ընդլայման հարցով:

1-ինը՝ ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսի մարզը, Արդահանը և Սուրմալուի գավառը, այլ խոսքով՝ վերականգնել 1914-ի ռուս-թուրքական պետական սահմшնը:

2-րդը՝ վերականգնել 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաստատված սահմանները, այսինքն՝ բացի Կարսի մարզից՝ Խորհրդային Հայաստանին վերադարձնել Ալաշկերտի հովիտը՝ Բայազետ քաղաքով:

3-րդը՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից ու Ալաշկերտի հովտից բացի՝ վերադարձնել նաև հայկական վեց վիլայեթներից երեքը՝ Կարինը, Վանը և Բիթլիսը, որոնք տրվել էին 1920-ին Հայաստանին՝ ԽՍՀՄ-ի 1945-ի դրությամբ դաշնակիցների կողմից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:

Կարծում ենք, այստեղ կարևորն այն է՝ որ 3-րդ տարբերակով ԽՍՀՄ-ը փաստացի փորձ է արել, այսպես ասած, “իրենով անել” Սեւրի դաշնագրի և Վիլսոնի իրավшվճռի դրույթներով սահմանված տարածքներին, որը սակայն այդպես էլ չստացվեց, բայց դա արդեն այլ պատմություն է:»