Թուրքական պետության և աշխարհի տարբեր երկրների ավելի քան 500 ալևիական կազմակերպություններ սատարել են Ավստրիայում «Ալևիություն»-ը որպես սեփական հավատք ընդունելու նախաձեռնությանը։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս որոշումը մեծ ձեռքբերում է Ալևի համայնքի համար, որի հավատքը իր սեփական հայրենիքում ենթարկվում է հալածանքի, համարվում է արգելված հավատք, գտնվում է ձուլման ենթարկվելու վտանգի տակ և ենթարկվում է կրոնի պարտադիր դասընթացներին մասնակցելու պետական որոշմանը»:
Նախաձեռնող կազմակերպությունները հայտարարեցին, որ իրենց 13 տարվա իրավական պայքարի արդյունքում Ավստրիան հավանություն է տվել այս առաջարկին և «Ալևիություն»-ը ընդունել է որպես այս ազգային փոքրամասնությանը բնորոշ հավատք,
որին իրենք ողջունել են ոգևորությամբ։