……Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, որի ուղղությամբ կողմերը շարժվում են, դեռ հեռու է թվում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ նման պայմանագիր կնքելիս կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրան «կնպաստի ադրբեջանական բանակի հզորացումը»։
Միաժամանակ Բաքուն կոչ է անում համաշխարհային հանրությանը զենք չմատակարարել Հայաստանին և պահանջում է անհապաղ զինաթափել չճանաչված Արցախի պաշտպանության բանակը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց համար կարևոր են Արցախի ժողովրդի ազատության, իրավունքների և անվտանգության երաշխիքները։ Բայց թե ինչպե՞ս կարող են երաշխավորվել Արցախի հայերի ազատությունը, իրավունքներն ու անվտանգությունը ադրբեջանական տարբերակով, կարծես թե, ոչ ոք չի մտածել։ Բաքուն անգամ չի ցանկանում վերանայել իր քաղաքական բառապաշարը։ Իսկ Արցախում մոտ 120 հազար բնակիչ կա։
Ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում, անհնար է վստահել Ադրբեջանի «բարի կամքին»…Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ, մշուշոտ են։
Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ մերժում է Արցախի ցանկացած զիջում Ադրբեջանին