Ստեփանակերտում փառատոն կկազմակերպվի, որը կկրի «Վերածնունդ» խորագիրը: Այս մասին տեղեկացրել է կայանալիք միջոցառման համակազմակերպիչ Արսեն Աբրահամյանը՝ ընդգծելով, որ նպատակը արցախաբնակ երիտասարդության համախմբումն է, փառատոնի մասնակիցների հետաքրքիր ժամանցի կազմակերպումը, ինչպես նաև ծանոթությունը հայկական պատմամշակութային ժառանգությանն ու ազգագրական ավանդույթներին:

«Իսկ ինչու հենց «Վերածնունդ», քանի որ մեր ժողովուրդը, ավելի քան երբևէ, համախմբվելու կարիք ունի։

Մեր հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ հայ ազգը հաղթանակներ է տոնել, երբ պայքարի է դուրս եկել միահամուռ ուժերով։ Սոցիալ֊քաղաքական վերջին իրադարձություններից հետո եկել է վերածնվելու ժամանակը»,-նշել է նա։

Միջոցառման կազմակերպիչներն Արցախի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի և ազգի ճակատագրի նկատմամբ: 

Leave a Reply