ՀՃՈՒՀ փոխնախագահ Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Շնորհակալություն ARLOOPA ծրագրավորող կազմակերպության համահիմնադիր Արման Աթոյանին:
Arloopa-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համագործակցության առաջին արգասիքն է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի Մժնկերտի ոչնչացված Սբ. Կարապետ վանքի և Դերիկի եկեղեցու վերակերտումը վիրտուալ իրականության մեջ՝ ինչպես «ԽՆՈՒՍ» գրքում, այնպես էլ իր պատմական տեղում` ի հեճուկս մշակութակործան ցեղասպանների: Այսօրվա հանդիպման ժամանակ առավել որոշակի դարձան մեր համագործակցության հետագա քայլերը»:
Հովհաննես Երզնկացու «Այսօր ձայնն Հայրական» երգն է
https://www.youtube.com/watch?v=Zat0pT14FgQ&t=0s