Հայ ժողովրդի ֆենոմեններից մեկն այն է, որ նա ստիպված է իր առօրյա կյանքում պայքարել նույնիսկ իր ինքնության ու մշակույթի ձուլման և  քայքայման գործընթացի դեմ։

Մինչև 2011 թվականի մայիսը թուրքական Ֆեներբահչե թիմը ընդունում էր «Զարթնիր Լաո» -ն որպես իր թիմի հիմն։

2011 թվականի մայիսին նախագահ Արմենակ Աբրամյանը նամակ է ուղարկել թիմի մենեջեր Հաքան Յավուզին՝ շնորհակալություն հայտնելով՝ Արևմտյան Հայաստանի հիմնը՝    «Զարթնիր Լաո»-ն  իբրև իր թիմի հիմն օգտագործելու համար։

Պատասխանը չուշացավ.

Ֆեներբահչե ֆուտբոլային թիմն այլևս չի կատարի Արևմտյան Հայաստանի «Զարթնիր Լաո» հիմնը.

Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածում ասվում է, որ Ֆեներբախչե ֆուտբոլային ակումբի օրհներգի տեքստի թուրք հեղինակ Հաքան Յավուզն ասել է, որ չգիտեր «Զարթնիր լաո» երգի հայկական ծագման մասին և չի շարունակի դրա կատարումը։

Եթե ​​իմանայինք, այս երգը չէինք երգի.«Այլևս չենք երգի»,- ասաց Յավուզը։

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ պարոն Հաքան  Յավուզին պատասխանում է.

«Ֆեներբախչեի թիմի երկրպագուներն են՝ որ կհիասթափվեն, «Զարթնիր լաո»-ն երգ է, որը  շեշտում է  Հայերի և հետևաբար թուրքերի պատմությունը:  Այն նկարագրում է ժողովրդի դիմադրությունը ճնշումների, բռնակալության դեմ և նրանց զարթոնքը դեպի հաղթանակ։ Մեր օրհներգը, հպարտությամբ կատարում էին  Ֆեներբախչեի թիմի երկրպագուները ողջ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում և արտերկրում ու ես հավատում եմ , որ այդպես էլ կշարունակվի:

 

 Խուժան ազկեար զօրք է ժողուէր

Եկեր Մշոյ դաշտն է պատել

Սուլթան կուզէ ջնջել մըզի,

Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի:

Քաջ Մշեցին արյուն տալով,

Օտար երկիրներ ման գալով.

Անցավ թուրքի հարկը տալով,

Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի:

Ինչ անիծեմ թուրք ազգերին

Որ սպաննեց ջոջ Ափօյին.

Մեր յոյսը թողեց օրօրոցին,

Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի:

Սուլթան կուզէ ջնջել մըզի,

Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի:

Leave a Reply