Թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է այսպես՝ «Երկու ամսում 34․500 զբոսաշրջիկ է այցելել Թուրքիայի հնագույն քաղաք Անի»:

Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նաիրա Սահակյանը թանգարանի կայքում տեղադրած իր հոդվածում գրում է. «Առաջին հայացքից այս լուրը թվում է անվնաս և անգամ դրական, քանի որ մեծ թվով մարդիկ են ծանոթացել հնագույն քաղաքին, նրա հիասքանչ մշակութային ժառանգությանը։

Սակայն եթե ուշադիր կարդաք բուն տեքստը, կհասկանաք, որ այդ անմեղ տեղեկատվության տողատակերում բոլորովին այլ նպատակ է դրված՝ փոխել հայկական միջնադարյան ժառանգության ինքնությունը։

Թուրքական Դեյլի Սաբահին դա հաջողվել է։ Հոդվածը ոչ միայն չի անդրադառնում Անիի հայկականությանը, այլև նույնիսկ փոխում է քաղաքի ինքնությունը՝ ներկայացնելով որպես իսլամական մշակութային ժառանգություն։ 

Թուրքիան այս քաղաքականությունը չի վարում միայն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․ դրա ամենավառ օրինակն է Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վերածվեց մզկիթի։

Leave a Reply