Արևմտյան Հայաստանի Եդեսիա-Ուրֆան պատմական քաղաք է Վերին Միջագետքում, որը հնում կոչվում էր նաև Հայկական Միջագետք: 

1144 թ. Եդեսիան գրավում, ավերում և բնակչությանը բնաջնջում է Հալեպի էմիր Զանգին: Քաղաքի համար ճակատագրական այդ արհավիրքին է նվիրված Ներսես Շնորհալու հայտնի  «Ողբ Եդեսիոյ» աշխատությունը: Հետագայում քաղաքը ընդմիշտ ընկավ թուրքական տիրապետության տակ:

Հնում Եդեսիան մշակույթի մեծ կենտրոն էր: Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան: Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը, այստեղից էր 12-րդ դարի հայ մատենագիր-ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին:

Եդեսիան ուներ իր ամուր բերդը, որ գտնվում էր քաղաքի հարավային կողմում, պարիսպների շուրջը խոր խրամն էր՝ 10—12 կմ ընդհանուր երկարությամբ:

1895 և 1915 թթ. հայերի ջարդերի ժամանակ Եդեսիայում սպանվեցին հազարավոր հայեր, իսկ կենդանի մնացածներին տեղահանեցին տարբեր ուղղություններով: Այժմ քաղաքում ապրում է շուրջ 1000 հայ, որոնք այստեղ են վերադարձել տարագրությունից:

Leave a Reply