Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Արցախի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին, գրել է, որ Արցախի ժողովուրդը քաջություն ունի մերժելու անվտանգությանը սպառնացող ցանկացած առաջարկ կամ համաձայնություն, որը փորձ է արվում իրականացնել։

Ինչպես կհիշենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության տեսչական պալատի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարաբնույթ շահարկումներին՝  հայտարարեց, որ արցախյան պետությունը թույլ չի տա դրանք և երբեք չի հրաժարվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքից։Ավելի վաղ (Արևելյան) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամայականորեն հայտարարել էր, որ միջազգային հանրությունը խոսել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։

Leave a Reply