ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: «ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկե՞լ են Արցախի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս խնդրում։ Գիտեմ, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր այս հարցի վերաբերյալ»,- նշել է Փրայսը: Նա տեղեկացրել է նաև, որ այս կամ հաջորդ շաբաթ ամերիկյան ու եվրոպական կողմերի միջև նախատեսվում են այլ հանդիպումներ: «Եթե նրանք համաձայնության են եկել լրացուցիչ հանդիպման շուրջ կամ քննարկել են դա, ապա հանդիպման մանրամասներն իմանալուն պես՝ կտեղեկացնենք»,- հավելել է պետքարտուղարության խոսնակը:

Leave a Reply